Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միրզոյան
A A
Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Հնդկաստան․ կանցկացվի հայ-հնդկական գործարար համաժողով

Ապրիլի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան: Հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։
 
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Արարատ Միրզոյանը կմասնակցի հեղինակավոր «Raisina Dialogue» համաժողովի աշխատանքներին: Համաժողովին մասնակից ԱԳ նախարարներին կընդունի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
 
Տեղի կունենա նաև Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
 
Այցի շրջանակներում կանցկացվի հայ-հնդկական գործարար համաժողով:
 
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Հնդկաստանի գործարար կենտրոն համարվող Մումբայ քաղաքում: