Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ ԱԳՆ
A A
Պաշտոնական

Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների համագումար» անցկացնելու նախաձեռնությունը ծայրաստիճան ապակառուցողական է. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարի» անցկացման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը։

«Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծայրաստիճան ապակառուցողական է համարում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշիում «աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար» անցկացնելու նախաձեռնությունը, ինչն իր մեջ ներառում է հայատյացության և ծավալապաշտության ակնհայտ տարրեր»,- ասվում է հայտարարության մեջ ։

Արցախի ԱԳՆ-ի գնահատմամբ՝ նման «նախաձեռնությունը» նաև տարածաշրջանում լարվածություն ստեղծելու փորձ է։ «Արցախի ԱԳՆ-ն  խստիվ դատապարտում է պաշտոնական Բաքվի  այդ ազգայնամոլական և ագրեսիվ քաղաքականությունը, որի նպատակն է խափանել և տորպեդահարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը»,- հայտնում են Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունից։