Բացել լրահոսը Փակել լրահոսը
756230809306128
A A
Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Արցախի հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում կայունություն ու անվտանգություն ապահովելու խնդրին:

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված եռակողմ հիմնարար պայմանավորվածությունների հետևողական իրագործման կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Ըստ տեղեկագրի՝ այս համատեքստում ՌԴ նախագահը տեղեկացրել է տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված ծրագրերի իրականացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման գործընթացի մեկնարկի, Հայատանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները նախապատրաստելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։