Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 21.04.
A A
Սպորտ

Համլետ Ադամյանը` բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթը Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Եզրափակիչ փուլ մտած մեր վերջին մասնակիցը` 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ հույն Միխայ Ցիմալադիսին և պարտվեց 0:5 հաշվով: Նա դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Այդպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը Բուլղարիայից Երևան կվերդառնա երեք մրցանակով` 1 ոսկյա և  2 արծաթյա մեդալներով: Հիշեցնենք, որ այսօր Եվրոպայի չեմպիոն է հռչակվել մեր 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը: