Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 1 (1)
A A
Սպորտ

Էրիկ Իսրայելյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը դարձել է ոսկե մեդալակիր:

60 կգ քաշային կարգի մրցումների եզրափակիչում մեր մարզիկը վստահ հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Բորիսովի նկատմամբ:

Էրիկ Իսրայելյանը սույն առաջնությունում տարել է հինգ հաղթանակ, որից 3-ը՝ նոկաուտով: Եվրոպայի նորընծա չեմպիոնին պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Հայաստանի հավաքականից եզրափակչում հանդես է եկել նաև

67 կգ քաշային Արես Հակոբյանը եզրափակիչ մարտում պարտություն է կրել և բավարավել է արծաթե մեդալով:

Երեկոյան մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի նաև մեր 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: