Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին (տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
 
Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բազմաբեւեռ գործակցությունը եւ հույս հայտնել, որ հյուրերի այցը կնպաստի հետագա համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:
 
Կողմերը փաստել են Հայաստանի եւ Հորդանանի միջեւ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` շեշտադրելով պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:
 
Անդրադառնալով տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությանը` Ազգային ժողովի նախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակից:
 
Հորդանանցի խորհրդարանականներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական եւ խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:
 
Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանների միջեւ գործընկերության հեռանկարները: