A
A
Փաշինյանը Մոսկվայի Ալեքսանդրի այգում ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇարունակվում է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 20-ի առավոտյան Վարչապետ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրի այգի, որտեղ ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել:
Վարչապետին ուղեկցել են ՀՀ կառավարական պատվիրակության անդամները: Պաշտոնական արարողությանը հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել պատվո պահակախմբի քայլերթը: