A
A
Ծանր վիրավորանք և բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ. հետախուզվողները հայտնաբերվեցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի գործընկերների հետ:
Ապրիլի 15-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում հայտնաբերվեցին ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից փետրվարի 5-ից հետախուզվող, Արթիկ քաղաքի բնակիչներ, 28 և 23 տարեկան տղամարդիկ:
Նրանք հետախուզվում էին քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով` անձին ծանր վիրավորանք հասցնելը և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը. խափանման միջոցը` կալանք:
Հետախուզվողները բերման են ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, այնուհետև ներկայացվել ոստիկանության Կումայրիի բաժին:
`