Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat (11)
A A
Սպորտ

«Նոան» ու «Արարատը» չպարզեցին հաղթողին

«Նոա» - «Արարատ» հանդիպումով այսօր մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրը։

Արմավիրում կայացած խաղում կողմերին չհաջողվեց գրավել դարպասները, որի արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։

«Նոան» 25 խաղում վաստակել է 30 միավոր և առայժմ զբաղեցնում է 6-րդ տեղը։ «Արարատը» նույնքան հնարավորից ունի 39 միավոր և գտնվում է 3-րդ հորիզոնականում։