Բացել լրահոսը Փակել լրահոսը
հայ իրանական
A A
Քաղաքականություն

Քննարկվել է Սյունիքում ճանապարհաշինարարական աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հարցը

2022թ-ի ապրիլի 17-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանի հանդիպումը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է տրանսպորտային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու, մասնավորապես Հյուսիս-հարավ մայրուղու ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքներին իրանական ընկերությունների մասնակցության հարցը։
Այս մասին հայտնում Է  Իրանում ՀՀ դեսպանությունը։