Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանձնվելու է, Արցախը՝ ոչ. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր մասնակցում էր Ազատության հրապարակում անցկացվող ակցիային, որը երեկվանից նախաձեռնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով երեկ ոստիկանական ուժերի միջամտությանը խաղաղ ակցիային, Գևորգ Պետրոսյանը հարցրեց՝ «սա՞ է իրավական պետությունը, երբ ակցիայի մասնակիցներին ծեծլով տանում են։ Ինքնիշխանության մասին էլ խոսելու բան չկա, որովհետև մեր սահմաններին վխտում են ադրբեջացի շուն-շանգյալները»։

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ սա չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանին՝ կարևորը ինքն իր պաշտոնին լինի։

«Կարևորը իր առանձնատանը կուշտ ուտի-խմի, ծառայողական մեքենաները սպասարկեն։ Ուրեմն էնքան անամոթ ա Նիկոլ Փաշինյանը, որ հեծանիվ ա քշում՝ հետևից հարյուր հատ «պադավատ»՝ ախրանա։ Արա, եթե դու հեծանիվով ֆռացող տղա ես, էն որ գլուխ էիր գովում, որ եկար իշխանության՝ «հեծանիվով եմ ֆռալու» »,- պատմում է նախկին պատգամավորը և հիշեցնում՝ «բա որ հեծանիվով ես պտտվում, ինչո՞ւ է այդքան ախրանա հետևից գալիս»։

Խոսելով Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ դա «իրավաբանական անգրագիտություն» է և նշեց, որ «Նիկոլ Փաշինյանը հանձնվելու է, բայց Արցախը չի հանձնվելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։