Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 18.04.
A A
Սպորտ

Հայաստանի 7 բռնցքամարտիկ մտել է քառորդ եզրափակիչ

Հայաստանի 7 բռնցքամարտիկներ շարունակում են պայքարը Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

Նրանք են 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ) և Ավետիք Հովակիմյանը (92 կգ): Բոլորն էլ մտել են քառորդ եզրափակիչ փուլ, որը հաղթահարելու դեպքում առնվազը կապահովեն բրոնզե մեդալ։

Այսօր նախատեսված երեկոյան մրցահերթում Աղվան Ալեքսանյանը կմրցի Կոսովոյի ներկայացուցիչ Տավլանտ Յակուպիի, իսկ Ավետիք Հովակիմյանը՝ շվեդ Էլվին Մայուե Բելեզիկայի հետ։