Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Աղաջանյանը Փաշինյանի բացատրական բառարանն է. տպավորություն է, որ ապուշությունների շարք է սկսվում (տեսանյութ)

Աղաջանյանը Նիկոլ Փաշինյանի բացատրական բառարանն է։ Այսօր Ազատության հրապարակում այսպիսի հայտարարություն արեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ արձագանքելով «Ա1+»-ի այն դիտարկմանը, որ իշխանությունը հայտարարել է՝ Արցախում սխալ են հասկացել Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում արված հայտարարությունը՝ Արցախի կարգավիճակի հետ կապված։

Անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նախաձեռնած նստացույցին՝ Կարեն Քոչարյանն ասաց, որ եթե համախմբում, միացում չլինի, ապա այս ակցիան ևս արդյունք տալ չի կարող։

«Պարզապես նստելու մեթոդը չեմ գնահատում»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ «եթե պետք է ցանցային լինի, ապա կարծում եմ նորմալ կլինի»։

Ըստ Կարեն Քոչարյանի՝ պայքարը կախված է լիդերներից, այն մեթոդներից, որոնցով նրանք կպայքարեն, իսկ պայքարի մեկնարկը քաղտեխնոլոգը դրական է գնահատում։

Մանրամասները՝ տեսնյութում։