Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (15)
A A
Սպորտ

Հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Իսպանիայում

Իսպանիայի Ալիկանտե քաղաքում կայացած շախմատի «Տոռեվիեխա» միջազգային բաց  մրցաշարում Հայաստանի շախմատիստ Կարեն Գրիգորյանը մրցանակային տեղ է զբաղեցրել:

Մեր հայրենակիցը 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, իսպանացի գրոսմայստեր Էդուարդո Իտուրիսագայի հետ բաժանել է 2-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով նա ճանաչվել է երկրորդը: Առաջին տեղը 8 միավորով գրավել է ֆրանսիացի գրոսմայստեր Ժյուլ Մուսարը:

Մրցաշարում հանդես եկած մեր շախմատիստներ Կարեն Մովսիսյանն ու Դավիթ Դավթյանը զբաղեցրել են համապատասխանաբար 9-րդ և 15-րդ տեղերը` վաստակելով 7-ական միավոր: