Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (9)
A A
Տեսանյութեր Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթել է արագ շախմատի մրցաշարում (տեսանյութ)

Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, հաղթել է առցանց անցկացված արագ շախմատի 2022 Rapid Chess Championship մրցաշարի 9-րդ փուլում:

Այն անցկացվել է նոկաուտ մրցակարգով: Հայազգի գրոսմայստերը քառորդ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է Դմիտրի Անդրեյկինին, իսկ կիսաեզրափակիչում առավելության է հասել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ` 1,5:0,5: Եզրափակիչում Լևոն Արոնյանը դարձյալ չոր հաշվով պարտության է մատնել Ալեքսանդր Գրիշչուկին` 2:0:

Ընդհանուր հաշվարկով մեր հայրենակիցը 29 վարկանիշային միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Նա արդեն վաստակել է 14500 դոլար պարգևավճար: Մրցաշարին մասնակցող հայազգի մյուս շախմատիստը` Դավիթ Պառավյանը գտնվում է 5-րդ հորիզոնականում` 26 միավոր: Այդ աղյուսակը գլխավորում է Ֆաբիանո Կարուանան` 45 միավոր:

Հաջորդ` 10-րդ փուլը, կկայանա ապրիլի 23-24-ին: Եզրափակիչ մրցաշարը կկայանա օգոստոսի 18-22-ը: