Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Պուտին
A A
Քաղաքականություն

Պուտինն այս շաբաթ կհանդիպի Փաշինյանի հետ

 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթվա ընթացքում կշարունակի տնտեսական խորհրդակցությունների շարքը եւ կքննարկի իրավիճակը մետալուրգիայում, բացի այդ, պաշտոնական այցով Մոսկվա կայցելի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի ընթացքում։

«Պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանում Հայաստանի վարչապետը։ Ներկա միջազգային իրադրությունում հատուկ նշանակության իրադարձություն է», - ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշել են ծրագրում: