Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս թեստավորում
A A
Հասարակություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք. մահվան դեպք չի արձանագրվել

Հայաստանում ապրիլի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 747 դեպք, որից 410 հազար 434-ը`առողջացած, 8621-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2011 բուժառու:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 2631 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 18 նոր դեպք, առողջացել է 14 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 13 հազար 643 -ի: