A
A
Մարտակերտի շրջանում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքերը համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի տեղեկատվական շտաբը հայտնում է․
Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել:
Տեղեկացնում ենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնվել են վերադառնալ ելման դիրքեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Մարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրի շրջանում արձանագրվել է Ադրբեջանի կողմից շփման գծի հաստատված խախտում: