
A
A
«Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին»
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում այսօր մեկնարկեց 27-րդ տուրի։
Մեկնարկային խաղում մրցաշարի առաջատարներից մեկը՝ «Արարատ-Արմենիան», սեփական դաշտում ընդունեց «Արարատին» և հաղթեց 3։1 հաշվով։
Թիմերն առաջին խաղակեսում մեկական գոլ փոխանակեցին, իսկ ահա երկրորդում աչքի ընկան միայն դաշտի տերերը։
«Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 57 միավոր և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Արարատը» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և այժմ կորցրած միավորներով զիջում է նաև 4-րդ հորիզոնականում ընթացող «Ալաշկերտին»։