Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նշաձողն իջեցնելով՝ հայանպաստ լուծումը կադառնա ավելի հավանական․ Էդուարդ Աղաջանյան (տեսանյութ)

Ներողություն, իսկ վարչապետի ելույթում որևէ բառ Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս, ընդհանրապես դրան առնչվող ձևակերպում եղե՞լ է։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այսպես արձագանքեց իրեն ուղղված հարցին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը։

Լրագրողը նշեց, որ երեկ Արցախի ԱԺ-ն հստակ արտահայտեց իր կամքը, ըստ որի՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մինչդեռ Հայաստանի խորհրդարանում հնչում են այլ տեսակետներ։ Լրագրողը նաև հիշեցրեց վարչապետի այն թեզը՝ ըստ որի հարցը լուծվելու է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների կամքի համաձայն։

Էդուարդ Աղաջանյանը նշեց․ «Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել։ Բնական է, որ այս գործընթացի կարևորագույն շահառուն հենց Արցախի ժողովուրդն է»։

Ըստ Աղաջանյանի՝ Արցախում լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը։

«Այս գործընթացը միտված է հենց արցախցիների, արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը»,- նշեց նա։

Անդրադառնալով վարչապետի՝ Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու հայտարարությանը՝ Աղաջանյանը դա բացատրեց նրանով, որ պետք է դրանք գնալ Հայաստանի շուրջ լայն կոնսոլիդացիա ապահովելու համար։

Աղաջանյանի խոսքերով՝ դրա արդյունքում հայանպաստ լուծումը կդառնա առավել հավանական։