Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդ ա եղել Սերժ Սարգսյանի բանակցությունը․ մնացածը միֆ է (տեսանյութ)

«Ալիևը մի անգամ ներքին լսարանի համար արած իր հայտարարության մեջ ասել է, թե փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, Սերժ Սարգսյանի բանակցած ոչ մի փաստաթղթում չի եղել անկախություն բառը»։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, որ արդեն երկու տարի է Հանրապետական կուսակցությունը շահարկում է շա։

Ալեքսանյանի խոսքով՝ 2016-ին Սերժ Սարգսյանին ուղարկված այդ առաջարկը իրենից ենթադրել է փուլային լուծում։ Ըստ պատգամավորի՝ առաջին փուլում պետք է լուծվեր պատերազմի հետևանքների հարցը։ Երկրորդ փուլը պետք է իրենից ենթադրեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտում, չկար ոչ մի հստակեցում։

«Չկար, օրինակ, որ հաջորդ տարի դեկտեմբերի 7-ին տեղի է ունենալու հանրաքվե։ Չկար ոչ մի հստակություն, թե այդ հանրաքվեն ինչ կազմով էր տեղի ունենալու»,- ընդգծեց Ալեքսանյանը։

Այնուհետև պատգամավորը թղթի վրա ինչ-որ բան գրեց ու պարզելով այն լրագրողներին ասաց․ «Այս թղթի վրա գրված է, որ այն կարմիր է։ Արդյոք դրանից էս թուղթը դառնում ա կարմիր»։