Երբ Փաշինյանն ասում է «միջազգային հանրություն», նկատի ունի Թուրքիային և Ադրբեջանին․ Թևանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այդ որոշմամբ փաստացի Արցախի և Հայաստանի խորհրդարաններում հաստատվեց կոնսենսուս մինուս մեկ տարբերակ։ Այսինքն Արցախը 100 տոկոսով՝ ի դեմս իր խորհրդարանի, և Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դեմ են այն մոտեցմանը՝ համաձայն որի փորձում են տարածել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում»։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ իրենց խմբակցությունը միանում է երեկ Արցախի ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարությունը։
Թևանյանի խոսքով՝ Արցախը երեկ իր ձայնը հնչեցրեց։ Պատգամավորը հիշեցրեց իշխանության այն թեզը, ըստ որի՝ Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի նաև այնտեղ ապրող ժողովրդին։
«Փաստորեն Արցախի ժողովուրդը ասեց, որ դուք չեք բավարարում մեր մոտեցումները և դուք ոչ լեգիտիմ եք»,-նկատեց պատգամավորը։
Նա ընդգծեց․ «Երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է «միջազգային հանրություն», նկատի ունի Թուրքիային և Ադրբեջանին»։