Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանի կազմում Արցախը ունի ապագա՝ ցեղասպանություն․ Բաբայան (տեսանյութ)

Մենք գտնվում ենք մեր պատմության ամենաբարդ ժամանակահատվածում։ Այսօր Արցախի ԱԺ-ում հայտարարեց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ հիշելով, որ Արցախը նախկինում էլ անցել է նման բարդ ժամանակներ։

«Այսօր կանգնած եմ պետականության և ժողովրդի ապագայի հարցի առաջ, որը պետք է քաջ գիտակցել։ Հետևաբար վճռվում է ոչ միայն Արցախի, այլև հայոց պետականության, հայ ժողովրդի ճակատագիրը։ Այս պատասխանատվության զգացումը մենք պետք է միշտ ունենանք», հայտարարեց ԱՀ ԱԳ նախարարը, նշելով, որ Արցախի կարգավիճակի նշաձող այլևս չունենք, այլ՝ կարմիր գծեր։

Ըստ Դավիթ Բաբայանի, այդ կարմիր գծերի խախտումը կբերի ողբերգության․

«Ադրբեջանի կազմում Արցախը ապագա ունի՝ մեկ ապագա՝ ցեղասպանություն։ Հայրենիքը կորցնելու ենք։ Այ դա իսկապես ապագա է», շեշտեց Դավիլ Բաբայանը, նշելով, որ Արցախի կորստից հետո ՀՀ գոյությունը վճռված է լինելու՝ չի լինելու Հայաստանի Հանրապետություն և դա ժամանակի խնդիր է լինելու և այդ հարցը կարգավորվելու է ի վնաս հայ ժողովրդի։

Մամրամասները՝ տեսանյութում։