Բացել լրահոսը Փակել լրահոսը
278156262_4938103086307346_3001993732742360241_n
A A
Պաշտոնական

Մարզերում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 14։30-ի դրությամբ, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: