Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եկեք խոստովանենք՝ վարել ենք պայթյունը հետաձգելու քաղաքականություն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս կարծիք հայտնեց, որ որոշ ընդդիմադիր ուժեր ուզում են ժողովրդի մեջ սերմանել այն թյուր միտքը, թե իբր ժողովրդավարությունը և անվտանգությունը պետք է հարկադրվեն իրար՝ այլ կերպ ասած, եթե ընտրել ենք ժողովրդավարությունը, զիջում ենք անվտանգությունը։ Պատգամավորը ցանկացավ լսել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը այս առնչությամբ։

ՀՀ վարչապետը արձագանքելիս նկատեց, որ դա հարց է, որը միշտ կա, եղել է և շարունակելու է լինել։

«Այդ հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում։ Մենք պետք է շատ ազնիվ ու անկեղծ լինենք և տեղի ունեցածը գենետիկ մակարդակում հասկանանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ գնահատական հնչեցնելով, որ «մենք իրականում շատ ուշացել ենք ժողովրդավարության հարցում, և դա է պատճառը, որ մենք առերեսվում ենք այս ամենինչի հետ»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր զեկույցում նաև այս հարցի գնահատականն էլ է տվել։

«Մենք չպիտի խոսենք ժողովրդավարության համատեքստում ձեր նշածի կոնտեքստում։ Մենք պիտի խոսենք այն մասին, թե մենք ինչքանով ենք կարողացել մրցունակ պետություն ստեղծել՝ մրցունակ ինստիտուտներով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ճիշտ չէ, որ այս հարցի պատասխանը ինքը տա, քանի որ ըստ վարչապետի՝ այդ հարցի պատասխանը գիտեն ՀՀ բոլոր քաղաքացիները։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եկեք խոստովանենք, որ վարել ենք պայթյունը հետաձգելու քաղաքականություն։

Մանրամասները՝ տեսանյութում։