Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սոթք-Խոզնավար հատվածում ձախողումը կապված է ԳՇ-ի՝ քաղաքականության մեջ ներքաշումով․ Փաշինյան (տեսանյութ)

Այսօր խորհրդարանում խոսելով ձախողումների մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք՝ Սոտք-Խոզնավար հատվածում։

Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, թե ինչու այդ ձախողումը տեղի ունեցավ, նշեց, որ այդ հարցի պատասխանը ստանալու համար տեղի ունեցածը պետք է դիտարկել դրան հաջորդած մի շարք իրադարձությունների խորապատկերում։

«2021 թվականի մայիսի 10-ին ՀՀ ԱԺ-ն արձակվեց իրավունքի ուժով, և մեր երկիրը թևակոխեց  արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ, և միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաններից մեկը Հայաստանի պետական ինստիտուտն էր և պետականությունը կաթվածահար անելն էր, նախընտրական քաոսի հարուցումը և ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալն էր»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգեծելով, որ դա հարձակում էր ՀՀ ժողովրդավարության վրա։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնենք փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն բացահայտ քաղաքական գործընթացների մեջ ներգրավվեց՝ Կառավարության հրաժարականը պահանջելով։

 

Մանրամասները՝ տեսանյութում։