Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երեկ ՌԴ խաղաղապահները ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Արցախ․ Փաշինյան (տեսանյութ)

Տարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ։

Այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով, թե ինչու է տարակուսելի։

«Տարակուսանքի տեղիք է տալիս, որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար է նախատեսված, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը՝ շեշտելով, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ՝ առավել ևս ԱԺ պատգամավորների շարժն արգելելու կամ արգելափակելու։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԺ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ քառօրյան՝ հայտարարելով, որ չեն մասնակցելու այս շաբաթվա նիստերին, որովհետև գնում են Արցախ և Հայաստանի սահմանամերձ համայնքներ։ Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տվել մի խումբ պատգամավորների մտնել Արցախ։

Մանրամասները՝ տեսանյութում։