Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ամենևին չէին չափազանցնում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մեղավոր եմ, որ 2018-2019 թթ․մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկլալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։

Այսօր խորհրդարանում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը ակնկալում էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ խոստովանելով, որ «Արցախը հանձնելով՝ կփրկեի հազարավոր կյանքեր, չհանձնելով՝ փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ ծանոթանում էր բանակցային գործընթացին, ինքն իրեն չկարողացավ համոզել, որ Սերժ Սարգսյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր՝ «Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նորանոր պահանջներ»։

«Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա՝ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման խնդրի և այս համատեքստում նաև Արցախի կարգավիճակի հստակեցման մասին։ ՀՀ վարչապետը մտահոգություններ հայտնեց երեկ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների դեպի Արցախ չթույլատրելու խնդրի առնչությամբ։