Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը՝ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի հետ զրույցի մասին (տեսանյութ)

Վերջերս մի օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաի հետ ունեցած զրույց շատ խորը հետք է թողել իմ մտքում։ Այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով, որ այդ պաշտոնյան ասում էր, որ իր ժողովուրդը վերջին 200 տարվա ընթացքում 7 անգամ դիլեմայի առաջ է կանգնել՝ կռվե՞լ, թե՞ չկռվել։

Պաշտոնյան ՀՀ վարչապետին պատմել է, որ եղել են դեպքեր, որ որոշել են կռվել ու հաջողել են և եղել է նաև հակառակը, և եղել են դեպքեր, որ որոշել են չկռվել, բայց չեն կարողացել չկռվել, որովհետև կռիվը պարտադրվել է իրենց։ Բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ աշխարհում չկա մի երկիր, որ գոհ ու երջանիկ է իր սահմաններով, բայց պետք է ինչ-որ մի տեղ կանգ առնել։

Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, նշեց, որ սրանք են այն սոցիալ-հոգեբանական մոտեցումները, որ ի հեճուկս բոլոր դժվարություններին, ՀՀ վարչապետին ստիպում են ավելի հետևողական լինել և պնդել, որ խաղաղության օրակարգը այլընտրանք չունի։

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման և այս համատեքստում նաև Արցախի կարգավիճակի հստակեցման մասին։ ՀՀ վարչապետը մտահոգություններ հայտնեց երեկ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ չթույլատրելու խնդրի առնչությամբ։