Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեղավոր եմ զգում Աստծո առաջ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Եվ քանի որ խոստովանությունների ելույթ է ստացվում ու քանի որ ավագ շաբաթն է, պիտի նաև խոստովանեմ, որ անսահման մեղավոր եմ զգում նաև Աստծո առաջ, որ չկարողացա կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը՝ «Երանի խաղաղարարներին, որովհետև Աստծո որդիներ պիտի կոչվեն»։

Այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց․ «Քավ լիցի, եկեք տուրք չտանք էմոցիաներին, որովհետև մեզ առավել քան երբևէ պետք է սթափ դատողություն, ռացիոնալ մոտեցում և իրատեսական գնահատական»։

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման և այս համատեքստում նաև Արցախի կարգավիճակի հստակեցման մասին։

ՀՀ վարչապետը մտահոգություններ հայտնեց երեկ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Արցախ չթույլատրելու խնդրի առնչությամբ։