Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ադրբեջանը խախտել է պայմանը․ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանում էր (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Ասկերան քաղաքում հանդիպել է շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակիչների հետ։ Քննարկվել են Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, անվտանգության ապահովմանն առնչվող, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք հարցեր։ Առաջին տեղում անվտանգության թեման է: Արտաքին քաղաքականության առաջնահերթություններն էլ անփոփոխ են: Արագ փոփոխվող միջավայրում նոր մարտահրավերներին դիմակայելու համար ներքին ռեսուրսները կենտրոնացնելու կոչ է արել նախագահ Հարությունյանը: