Բացել լրահոսը Փակել լրահոսը
դպրոց
A A
Հասարակություն

Առաջարկել ենք ՀՀ դպրոցներում ընդլայնել ռուսերենով դասարանների թիվը․ ԿԳՄՍՆ

Հայաստանում ռուսալեզու գործարար միջավայրի և ներդրումների ակտիվացման ֆոնին ակտիվացել է նաև ռուսալեզու քաղաքացիների ներհոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն:

Վերջիններիս առանձնահատուկ հետաքրքրում է Հայաստանում երեխաների ռուսալեզու կրթության հնարավորությունները: Հայաստանում կրթական և գործարար համապատասխան միջավայր ապահովելու նպատակով, ինչպես նաև վերլուծելով առկա իրավիճակը՝ առաջարկել ենք ՀՀ դպրոցներում, այդ թվում՝ ավագ մակարդակում, ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող
դասարանների թիվն ըստ պահանջի: Այդ դասարանները նախատեսված են հիմնավորապես Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև օտարերկրյա այլ քաղաքացիների համար:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է հանրակրթական դպրոցներում ռուսերենի ուսուցման որակի բարձրացումը: Այդ կապակցությամբ ռուսաստանյան կողմի հետ համագործակցության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ակնկալում է ստանալ անհրաժեշտ աջակցություն ՀՀ չափորոշիչներին համապատասխան ռուսերենով դասագրքերի բովանդակությունը մշակելու, ուսուցիչների վերապատրաստման ծրագիր կազմելու և վերապատրաստման դասընթացներն իրականացնելու համար:  

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ