Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դրոշ տնկողների 90 տոկոսը նույնիսկ ավտոմատ բռնած չկա ու փախել է․ Հակոբ Ասլանյան (տեսանյութ)

Դրոշ վառելով, դրոշ տնկելով երկիր չեն պահում։

Այս կերպ արձագանքեց լրագրողներին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը և նշեց, որ լրագրողների առաջ կանգնած մարդը երեք անգամ իր կյանքը դրել է այս երկրի համար՝ երեք անգամ գնացել է մեռնելու։

«Իսկ այդ դրոշ տնկողների 90 տոկոսը նույնիսկ ավտոմատ չի բռնել ու անգամ փախել է»,- ասաց Հակոբ Ասլանյանը։

Հարցին՝ Արցախի դրոշը որքանով է վտանգավոր,  իշխանական պատգամավորն այսպես պատասխանեց․ «ԱԺ ամբիոնը դրոշ տնկելու տեղ չէ։ Եթե ամեն մեկը՝ ինչ որ մտքով անցնում է բերի ու տնկի այնտեղ․․․»։

Լրագրողների դիտարկմանը, թե օրվա իշխանությունը հանձնել է Արցախի 75 տոկոսը, Հակոբ Ասլանյանը հակադարձեց, թե կրկին լրագրողները մանիպուլացնում են իրավիճակը և հարց հնչեցրեց՝ ի՞նչ եք հասկանում Արցախի 75 տոկոս ասելով։

Երբ լրագրողներից մեկը սկսեց թվարկել՝ Շուշի, Հադրութ, Աղդամ․․․ և այլն, իշխանական պատգամավորն ասաց՝ «Բնացեք ձեր քաղաքական կուրությամբ ուրիշ տեղ խոսացեք։ Շատ եմ ափսոսում, որ դուք ընկել եք դրա ետևից։ Փոխանակ մտածեք, որ այսօր ոնց պետք է անեք»։

Ինչու՞ է քաղաքական թիվ մեկ ամբիոնից հանվում Արցախի դրոշը հարցին Հակոբ Ասլանյանը հարցով է պատասխանում՝ «իսկ դրա տեղն է՞ ամբիոնը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։