Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երբ տխմարաբանությունը դառնում է ամենօրյա աշխատանք, ՊՆ նախկին նախարարները Արցախի դրոշով գալիս են ԱԺ․ Ալեքսանյան (տեսանյութ)

«Երբ անփառունակությունը դառնում է ճակատագիր, երբ տխմարաբանությունը դառնում է ամենօրյա հանապազօրյա աշխատանք, ՊՆ նախկին նախարարները ստիպված են լինում Արցախի դրոշով գալ ու այս դրոշը դնել ԱԺ ամբիոնում»։

ԱԺ ամբիոնից հանելով Արցախի դրոշը, որն ամրացրել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Դնել էն ժամանակ, երբ որ 30 տարի շարունակ էս դրոշը ճիշտ տեղում դնելու փոխարեն ու էս դրոշի ամրությունը ապահովելու փոխարեն ու Հայաստանի դրոշի ամրությունը ապահովելու փոխարեն զբաղված են եղել մենակ մի բանով՝ թալանով»,- հայտարարեց իշխանական պատգամավորը՝ հիշեցնելով նախկիններին թալանի մասին։

«Վստահ եմ՝ Արթուր Ղազինյանը դուրս է եկել և իրենցի վստահ նստել է 300 հազար դոլարանոց ավտոմեքենան ու գնացել ա Արցախը փրկելու, պաշտպանելու։ Նույնը երևի Սերյան Օհանյանը ու մնացածը։ Էլ չեմ խոսում Սերժ Սարգսյանի մասին»,- ասաց Վահագն Ալեքսանյանը՝ վստահեցնելով, որ ՀՀԿ-ն, եթե այստեղ տեղադրեր Բադեն-Բադեն քաղաքի խորհրդանիշը, ապա Սերժ Սարգսյանը ավելի հաճույքով կնայեր նիստը, որովհետև Արցախից եկած նախկին նախագահներն ու պաշտոնյաներն գալով Հայաստան զբաղված են պոպուլիզմով ու սին քարոզով, որը ըստ Ալեքսանյանի՝ ոչինչ չի տալիս։

 

Մանրամասները՝ տեսանյութում։