Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմությունը լքեց դահլիճը՝ ամբիոնում թողնելով Արցախի դրոշը (տեսանյութ)

Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի ու Արցախի առաջ լրջագույն մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված միջազգային գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի, Ադրբեջանի հակահայ վարքագծով։

Այսօր ԱԺ լիագումար նիստում իր ելույթն այսպես սկսեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանը՝ նշելով , որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքում նշվել է Հայրենիքի առաջ ծառացած խնդիրներն ու կարմիր գծերը։

«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները՝ մեր տարածքային ամբողջականությունը, սուվերությունը։ Անընդունելի ենք համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»,- ասաց Սերյան Օհանյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի օրվա իշխանությունն անկարող է լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ։

 «Հայաստան» խմբակցության ղեկավարը հավելեց, որ ելնելով ստեղծված իրավիճակից, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին։

«Մենք մեկնում ենք Արցախ և Հայաստանի սահմանամերձ համայնքներ, որպես շարունակություն մեր հայրենակիցների հետ անմիջական շփման մեջ լինելու և լինելու ենք այնտեղ, որտեղ մեր երկրի առաջնահերթ օրակարգն է»,- ասաց Սերյան Օհանյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։