Բացել լրահոսը Փակել լրահոսը
278288510_375627407905718_1698367028279697769_n
A A
Հասարակություն

«Կինդեր» շոկալադե ձվեր ներկրող ընկերությունը հայտարարություն է տարածել

«Կինդեր» շոկալադե ձվեր ներկրող «Սլավ գրուպ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
 
«ՀՀ ՍԱՊԾ կողմից «Կինդեր» շոկալադե ձվերի ներմուծման ժամանակավոր արգելքի հետ կապված՝ «Սլավ գրուպ» ՓԲԸ—ն հարկ է համարում տեղեկացնել, որ շոկալադի՝ Հայաստան ներմուծված խմբաքանակում սալմոնելայով վարակվելու որևէ դեպք այս պահի դրությամբ, չի արձանագրվել և վարակն արձանագրվել է եվրոպական մի քանի երկրում։ Կինդեր շոկոլադի այն տեսակները, որոնք ներմուծվում են ՀՀ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից, բոլորն անվնաս են, անվտանգ են՝ բացառությամբ մեկ տեսակի, որի վաճառքը և տարածումը ՀՀ շուկայում արդեն իսկ կասեցված է։
 
Հայտնում ենք, որ գտնվում ենք մշտական կապի մեջ ինչպես Սննդամթերքի անվտանգության պաշտպանության ծառայության, այնպես էլ շոկալադն արտադրող մեր գործընկերների հետ։
 
«Սլավ գրուպ» ՓԲԸ—ն վերահաստատում է, որ ազգաբնակչության սննդային անվտանգությունը մեզ համար գերագույն արժեք է, ուստի ընկերությունը ևս շահագրգիռ է փորձաքննության իրականացման հարցում։ Այս պահին Հայաստանում իրականացվում է շոկալադե արտադրանքների նմուշների փորձաքննություն, որի արդյունքի մասին կհայտնենք առաջիկայում», ասվում է հաղորդագրությունում։
 
Հիշեցնենք, որ «Կինդեր»-ի ներմուծումը ժամանակավորապես կարգելվի