Բացել լրահոսը Փակել լրահոսը
43c66387980e9eabd8369a3d8ed77880.thumb
A A
Հասարակություն

Դժբախտ դեպք Երեւանում. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:
 
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող զիպլայնի տարածքում` մոտ 7 մետր բարձրությունից վայր է ընկել:
 
Նրան առաջինը օգնության են հասել այգու աշխատակիցները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները։

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է:
 
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: