Բացել լրահոսը Փակել լրահոսը
278068813_286340667010482_2417829311432450201_n
A A
Հասարակություն

Արցախի դրոշն արդեն ծածանվում է Աշտարակում, Կապանում, Սպիտակում և Վանաձորում

Արցախի դրոշն արդեն ծածանվում է Աշտարակում, Կապանում, Սպիտակում և Վանաձորում: Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքը:

«Երևանի Ազատության հրապարակում ընդդիմության հայտարարած՝   հանուն Արցախի և Հայաստանի պայքարին արձագանքել են նաև Սյունիքում։ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչել է Կապանում, որտեղ և տեղադրվել է Արցախի պետական դրոշը։ 
  
Համազգային դիմադրության շարժման մասնակիցներն արդեն բարձրացրել են Արցախի դրոշը Արտաշատում, Սպիտակում, Վանաձորում։ Հայկական երկրորդ պետության գլխավոր խորհրդանիշը շարունակում է ծածանվել նաև Երևանի սրտում։ 
 
«Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի» կոչը հնչելու է նաև հանրապետության մյուս մարզերում։ Համազգային դիմադրության շարժման մասնակիցների ջանքերով»,- ասված է հաղորդագրությունում: