«Արարատ-Արմենիան» թանկագին միավորներ է կորցնում
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ ընդունեց «Ուրարտուին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Առաջին խաղակեսի 30-րդ րոպեին Մաիլսոն Լիման առաջ մղեց տանտերերին, իսկ չորս րոպե անց Արթուր Միրանյանը վերականգնեց հավասարությունը: Երկրորդ խաղակեսում դարպասները մնացին անառիկ:
«Արարատ-Արմենիան» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 54 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սակայն, մրցաշարի առաջատարն այժմ ընդամենը երեք միավորով է գերազանցում 2-րդ տեղում գտնվող «Փյունիկին»: «Ուրարտուն» 21 խաղից հետո ունի 26 միավոր և ընթանում է 6-րդ հորիզոնականում:
Հաջորդ` 25-րդ տուրի խաղերը, կկայանան ապրիլի 11-ին և 12-ին: «Արարատ-Արմենիան» բաց կթողնի այդ տուրը, իսկ «Ուրարտուն» կհանդիպի իրենից 2 միավորով առջևում գտնվող «Նոայի» հետ: