Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են ՌԴ-ի հետ համագործակցել․ Լավրով (տեսանյութ)

Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները պաշտոնական հանդիպումից հետո հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։

ՌԴ ԱԳ նախարարը պատասխանելով լրագրողի հարցին, որը վերաբերում էր մարտի 14-ին Արցախի Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային,  նշեց, որ այդ հանգամանքները դեռ պարզաբանման կարիք ունեն։

Սերգեյ Լավրովը նշել է, որ չի  ցանկանում առաջ անցնել և վերջնական դատողություններ անել։

«Մենք համոզված ենք, որ մեր հայ ընկերները լիովին վստահում են ՌԴ խաղաղապահներին։ Հուսով եմ, որ ռուս  խաղաղապահների՝ ծառայողական քննություն անցկացնելու կոչերը չեն արտահայտում հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը»,-ասել Է ՌԴ ԱԳ նախարարը և հավելել, որ ռուս խաղաղապահները հսկայական դեր ունեն տարածաշրջանում  կայունության պահպանման գործում: «Մեծ միջադեպեր տեղի չեն ունենում, բայց ռուսական կողմը հետաքննում է դրանք»։

 

Սերգեյ Լավրովն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների գործողություններին նշեց, որ նրանք հրաժարվել են նաև այս ձևաչափում աշխատել ՌԴ-ի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։