Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հավատում ենք, որ ռուս խաղաղապահները կվերականգնեն ստատուս քվոն․ Միրզոյան (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շարունակելով պատասխանել  ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի՝ Արցախի Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային առնչվող հարցին,  նշեց, որ հայկական կողմը հավատամք ունի, որ ռուս խաղաղապահները կշարունակեն կատարել ստատուս քվոյի պահպանման կարևոր ֆունկցիան։

«Ինչպես ես ասացի ռուս խաղաղապահները տեղակայված են Լեռնային Ղարաբաղի շուրջբոլորը՝ պահպանելու համար 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությանը»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ մենք շարունակում ենք հավատալ ստատուս քվոն կպահպանվի և ռուս զորախումը կշարունակի կատարել իր կարևոր միսյան՝ անվտանգային երաշխիքներ ստեղծելով Լեռնային Ղարաբաղում։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ Միրզոյանը նշեց, որ ինքը այլ ազդակներ է տեսնում՝չնայած Ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իրեն։ Արարատ Միրզոյանը հիշեցրեց՝ ինչպես է ադրբեջանական կողմը պնդում, որ չկա Լեռնային Ղարաբաղի խնդիր և անգամ նման անվանումով տարածք չկա։

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ հակառակ սրան միջազգային հանրությունը շարունակում է հետևել գործընթացներին և այդ հարցի քննարկումը տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով ՌԴ-ում է։ Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները պաշտոնական հանդիպումից հետո հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։