Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը հարցվածների 59 տոկոսը դեմ է եղել․ GALLUP International (տեսանյութ)

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամլո ասուլիսում ներկայացրեց «Ռուս – Ուկրաինական հակամարտություն. Հայացք Հայաստանից» հետազոտության արդյունքները, ինչպես նաև անդրադարձ ներքաղաքական օրակարգին։

Արամ Նավասարդյանը ներկայացրեց նոր հետազոտությունը, որը կոչվում է «Բորշ», որն անդրադառնում է ռուս-ուկրաինական հակամարտությունը և այս համատեքստում մեր հասարակության ընկալումները, որոնք արտահայտվել են հարցման տեսքով։

Հարցմանը մասնակցել է 1002 մարդ և պատասխանել հակամարտությանն առնչվող հարցերին։ Հարցվածների 24.2 տոկոտը հարցին՝ արդյոք Հայաստանը պետք է ճանաչի Դոմբասի հանրապետությունների անկախությունը՝ դրական է պատասխանել։ Իսկ 53 տոկոսը կարծիք է հայտնել, որ պատերազմը կավարտվի ՌԴ-ի հաղթանակիվ։ 55 տոկոսը բացասական գնահատական է տվել ՌԴ-ի դեմ կիրառվող սանկցիաներին և մոտ նույնքան մարդ կարծիք է հայտնել, որ այդ սանկցաները բացասական են ազդում են ՀՀ տնտեսության վրա։

Ով է մեղավոր Արցախում ստեծված իրավիճակի համար հարցին 43.8 տոկոսը մեղադրել է Ադրբեջանին, իսկ 27 տոկոսը մեղադրել է ՀՀ իշխանություններին։

Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը հարցվածների 59 տոկոսը դեմ է եղել։ Հարցվածների 34 տոկոսը ընդհանրապես բացասական է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը։

Արամ Նավասարդյանը համեմատելով 2018-ից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի հետ, ապա նվազման միտում անգամներով շատ է։ Մանրամասները՝ տեսանյութում։