Ես մենակ 3 ոստիկան եմ ծեծել․ փաստաբանս թերացել էր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆախկին մեղադրյալ Տիգրան Բաղդասարյանը «Մարտի մեկի» գործով Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ արդարացվեց։ Բաղդասարյանը նշեց, որ դատապարտվել էր 3-4 ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Կոնկրետ թիվը դժվարացավ հիշել։ Բաղդասարյանի խոսքով՝ ըստ այդ ոստիկանների ցուցմունքի՝ ինքը երեք ոստիկան է ծեծել միայնակ։
Այն հարցին, թե ինչու իր գործը չի ուղարկվել ՄԻԵԴ, Բաղդասարյանը նշեց, որ դա իր փաստաբանի թերացումն է եղել։ Ավելին՝ նա անգամ կասկածներ հայտնեց, որ փաստաբանը կապ է ունեցել այն ժամանակվա իշխանությունների հետ։
Բաղդասարյանի խոսքով՝ քանի որ ՄԻԵԴ-ում մարտի մեկի գործով մեկ այլ մեղադրյալ Մուշեղ Սաղաթելյանը նմանատիպ գործով արդարացվել էր, դատարանը դա համարեց նախադեպային և նույնը որոշումը կայացվեց նաև իր մասով։
Նա նշեց, որ երկու ամիս գտնվել է կալանքի մեջ։ Հայտարարել է նաև հացադուլ։ Այնուհետ փոխել են խափանման միջոցը, նշանակվել է տուգանք։
«Երևի մի քիչ խիղճները խոսաց, չգիտեմ, չեմ կարա ասեմ»․ դատարանի այն ժամանակվա վճիռը այսպես մեկնաբանեց Տիգրան Բաղդասարյանը։