Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Իջել են կարագի, ձեթի գները,բարձրացել է՝ հնդկաձավարինը․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)

Երբ շաքարի գինը բարձրանում է,  մենք նայում ենք, տեսնում ենք շաքար ներմուծող և արտադրող ընկերություններն արդյոք բարձրացումը կատարում են համահունչ տնտեսական պայմաններով,այսինքն արդյոք եթե ձեռք բերման գինը բարձրացել է իքս, Հայաստասնում նույն տրամաբանությամբ է բարձրանում։ Այսպես արձագանքեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ գների բարձրացման մասին հարցին։ 

«Ես ուզում եմ մեկ անգամ ևս հստակ նշել, որ այն պնդումները՝ թե աշխարհում իջնում է՝ Հայաստանում գինը չի իջնում՝ դա իրականությանը չի համապատասխանում»,-արձանագրում է Գևորգյանը՝ նշելով,որ մի քանի օր առաջ իրենք հրապարակել են մի քանի պարենային ապրանքների գներ,որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ արտարժույթի փոփոխման պարագայում է այդ ապրանքների գներն իջել և աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում։ Ըստ Գևորգյանի՝ իջել են կարագի, ձեթի գները, բարձրացել է հնդկաձավարինը, որովհետև հնդկաձավարի պաշարի խնդիր կա ամբողջ աշխարհում։ Անդրադառնալով ձվի շուկայի անկայունությանը՝  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը հիշեցրեց,որ այն պայմանավորված էր մի ընկերության հետ, որն իրենց վերահսկման տիրույթից դուրս էր։ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ եթե Հարության տոնից առաջ տեղի կունենան չարաշահումներ, ապա իրենք արձանագրումներ կանեն։

Հացի գնի կամայական բարձրացման առնչությամբ Գեղամ Գևորգյանն ասաց՝ «ոնց կարող ենք մենք հացի գինը նայել։ Պատկերացնում եք՝ հաց արտադրողների քանակը Հայաստանում։ Բայց ալյուրի շուկան նայում ենք։ Բայց որ ասում եք հացը տարբեր խանութներում տարբեր գներ են՝ բա հենց տենց էլ պիտի լինի՝ դա նորմալ է»։ Մանրամասները՝ տեսանյութում։