Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga
A A
Սպորտ

«Ռոման» կրկին պարտվեց Նորվեգիայում. Մխիթարյանը փոխարինվեց

Ֆուտբոլի Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաներում կայացան քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումները:

 

Ամենամեծ անակնկալը դարձյալ մատուցեց «Բոդո-Գլիմտը», որը սեփական դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Հռոմի «Ռոմայի» նկատմամբ: Այդպիսով, նորվեգական թիմն Կոնֆերենցիայի լիգայի ընթացիկ մրցաշարում երկրորդ անգամ հաղթեց իտալական ակումբին: Խմբային փուլում «Բոդո-Գլիմտը» պարզապես ջախջախել էր «Ռոմային»` 6:1: Հյուրերի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղաց մինչև 65-րդ րոպեն, որից հետո փոխարինվեց: Նա 43-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

 

Կոնֆերենցիայի լիգայում հաղթանակ տոնեց նաև ֆրասնիական «Մարսելը», որը իր հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ հունական ՊԱՕԿ-ի նկատմամբ: «Ֆեյենոորդ» - «Սլավիա» խաղում գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի` 3:3, իակ ահա անգլիական «Լեսթերն» ոի նիդեռլանդական ՊՍՎ գոլեր չկարողացան խփել` 0:0:

 

Եվրոպայի լիգայում կայացած չորս խաղերից երեքում գրանցվեց միևնույն 1:1 հաշիվը: Այդպիսի արդյունք գրանցվեց «ՌԲ Լայպցիգ» - «Ատալանտա», «Այնտրախթ» - «Բարսելոնա» և «Վեսթ Հեմ» - «Լիոն» հանդիպումներում: Պորտուգալական «Բրագան» իր հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց հայ ֆուտբոլասերներին ծանոթ Գլազգոյի «Ռեյնջերսին», որը չեմպիոնների լիգայի նախնական փուլում դուրս թողեց Երևանի «Ալաշկերտին»:

 

Քառորդ եզրափակիչ պատասխան խաղերը կկայանան ապրիլի 14-ին: