Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Այս տարիներին Սերժ Սարգսյանը գոնե մի անգամ Ռուսաստան չգնաց, ՌԴ-ն խիստ դժգոհ է նրանից․ Ա․Բադալյան (տեսանյութ)

«Ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական կողմի հաղթանակից հետո էական փոփոխություն է լինելու ԵԱՏՄ տարածքում, այդ թվում նաև՝ Արցախում։

Արևմուտքի ազդեցությունից երկրորդ խոշոր մաքրման գործընթացը լինելու է ԵԱՏՄ տարածքում։ Մաքրվելը, նշանակում է, որ Հայաստանում արևմուտքի ազդեցության տակ գտնվող բոլոր պաշտոնյաների հեռացում, լրատվամիջոցների փակում։ Հայաստանում Արևմուտքի կողմից ֆինանսավորվող սուբյեկտների նկատմամբ կլինի այն նույն քաղաքականությունը, ինչը ՌԴ-ն անում է իր տարածքում։ Ես չեմ բացառում, որ Հայաստանում նաև իշխանափոխություն լինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին ու դրանց վրա ՌԴ-ի ազդեցությանը։

Ա․Բադալյանը գտնում է, որ անգամ ռուս-ուկրաինական պատերազմին զուգահեռ, Հայաստանում և Արցախում ՌԴ-ի դիրքերը կամրանան։ Անդրադառնալով նախօրեին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ՝ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանն ու տարածած հայտարարությանը՝ քաղտեխնոլոգն ասում է, թե «այնպես չէ, որ ՌԴ-ն ասելու է, վայելեք Բրյուսելում ստորագրված հայտարարությունը»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի ակտիվությանը, Ա․Բադալյանն ասում է, թե ՌԴ-ն խիստ դժգոհ է նախկին նախագահ Սերժ Սարգսյանից ու նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունից։ «Նրա նկատմամբ խիստ դժգոհություն կար՝ իշխանությունը հանձնելու համար։ Եթե նկատել եք, այս տարիների ընթացքում նա գոնե մի անգամ ՌԴ չգնաց։ Իսկ դա հենց այնպես չի լինում»,- եզրափակեց Ա․Բադալյանը։



Մանրամասները՝   տեսանյութում։