ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նախաձեռնել է ՀՀ գործող քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ։
Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Հիմնական զեկուցող Սերգեյ Բագրատյանը գործընկերներից փորձեց ճշտել նախագիծն ամբողջությամբ ներկայացնելու պետք ունի՞, քանի որ Կառավարությունը շատ շուտով բարեփոխումների ծրագիր է բերելու, և քրեական օրենսգրքում փոփոխությունների այս դրույթը ևս ներառված է լինելու։ Իշխանական պատգամավորը առաջարկեց մինչև երկու ամիս հետաձգել նախագծի քննարկումը, այն համադրել Կառավարության բարեփոխման ծրագրի հետ և ըստ այդմ հստակ որոշում կայացնել։
Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց հետաձգման հիմքում դնել նաև լրամշակման հանգամանքը, ինչը հնարավորություն կտա և հետաձգել նախագիծը և հնարավոր կլինի այն շարունակել հունիսի 1-ից հետո։
Սերգեյ Բագրատյանը համաձայնեց առաջարկության հետ, որ լրամշակակելու նպատակով նախագծի քննարկումը հետաձգվի։
Նշենք՝ այս հարցի քննարկմանը Կառավարության ներկայացուցիչն էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։