Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess evropa
A A
Սպորտ

Գաբրիել Սարգսյանը լրացուցիչ հաշվարկով զիջեց Եվրոպայի ոսկե մեդալը

Հայաստանի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը Սլովենիայում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում բավարարվեց արծաթե մեդալով:

Այսօր կայացած վերջին` 11-րդ տուրում, մեր շախմատիստը սպիտակներով գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց իսպանացի Խայմե Լատասայի հետ` կատարելով ընդամենը 6 քայլ: Այդպիսով, նա վաստակեց 8,5 միավոր և նվազագույնն ապահովեց իր տեղն առաջին եռյակում:

Ի վերջո, Գաբրիել Սարգսյանը գրավեց 2-րդ տեղը, քանի որ նրա հետ հավասար ընթացող գերմանացի Մատիաս Բլյուբաումը նույնպես ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, սակայն լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին տեղը և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի չորս շախմատիստներ` Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը, 11 հնարավորից վաստակեցին 7,5-ական միավոր և տեղեր զբաղեցրին 9-31-րդ հորիզոնականներում: