«Ալաշկերտը» ջախջախեց «Նորավանքին», «Արարատը» զիջեց հետնապահին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր մեկնարկեց 25-րդ տուրը:
Առաջին խաղում գործող չեմպիոն «Ալաշկերտը» 3:0 հաշվով վստահ հաղթեց «Նորավանքին»: Ալաշկերտցիները վաստակեցին 34 միավոր և ամարպնվեցին 4-րդ հորիզոնականում: «Նորավանքը» 14-րդ պարտությունը կրեց ընթացիկ մրցաշարջանում և վաստակած 14 միավորով շարունակում է զբաղեցնել նախավերջին` 8-րդ տեղը:
Օրվա երկրորդ խաղում մրցաշարի հետնապահ ԲԿՄԱ-ն իր հարկի տակ 3:2 հաշվով անսպասելի հաղթեց 3-րդ տեղում ընթացող Երևանի «Արարատին», քանի որ դաշտի տերերը վճռորոշ գնդակը խփեցին 90+2 րոպեին: Այդ հաղթանակից հետո բանակային ակումբը վաստակեց 13 միավոր և ընդհուպ մոտեցավ «Նորավանքին»: «Արարատը» չնայած երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում, սակայն վաստակած 38 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը:
Ապրիլի 7-ին «Նոան» իր հարկի տակ կընդունի «Վանին», իսկ ապրլի 8-ին «Արարատ-Արմենիան» կհյուրընկալի «Ուրարտուին»: