Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կա սեր Հայաստանի, Ղրիմի և Ռուսաստանի միջև․ Ղրիմի փոխվարչապետ (տեսանյութ)

Մոսկվայի տանը տեղի ունեցավ կոնֆերանս «Հետխորհրդային երկրների ինտեգրացիա, Եվրասիական նոր գաղափարներ, նոր հնարավորություններ» թեմայով, որին ներկա էին մի խումբ մտավորականներ, փորձագետներ, լրագրողներ, քաղաքագետներ:

Մինչ կոնֆերանսը տեղի ունեցավ «Ղրիմի Հանրապետության օրեր Հայաստանում» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսի բացումը․ ցանկացողները հնարավորություն կունենան մինչև ապրիլի 8-ը այցելել ու տեսնել Ղրիմի մասին պատմող նկարները։ Ցուցասրահում ներկաների հետ շրջում էր Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը՝ ներկայացնելով Ղրիմի պատմամշակութային կոթողներն ու ճարտարապետությունը։

Կոնֆերանսի մեկնարկին ներկաներին ողջունեց Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը և շնորհակալություն հայտնեց Երևանում Մոսկվայի տան ղեկավարությանը նման հնարավորության և մշտապես պատրաստակամության համար։ Կոնվերանսի բանախոսներն են Գեորգի Մուրադովը, Իրինա Կովիկոն, Հայկ Բաբուխանյանը և Արմեն Մարտոյանը։

Գեորգի Մուրադովն անդրադարձավ երկու երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին և այս համատեքստում կարևորեց դրանց խորացումն ու ամրապնդումը։ Ելույթ ունեցավ նաև Մոսկվայի տան տնօրենը, կարևորեց հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները և ընդգծեց Ղրիմի և Հայաստանի գործընկերային հարաբերություններն ու զարգացման հեռանկարները։

Ղրիմի փոխվարչապետը հավելեց, որ այո, կա սեր Հայաստանի, Ղրիմի և Ռուսաստանի միջև։ Մանրամասները՝ տեսանյութում։